Главная » 2011 » Сентябрь » 13 » «Միսս Տիեզերք 2011»-ի հաղթողը
20:41
«Միսս Տիեզերք 2011»-ի հաղթողը

Երեկ հայտնի դարձավ «Միսս տիեզերք 2011» գեղեցկության մրցույթի հաղթողի անունը. նա Անգոլան ներկայացնող Լեյլա Լոպեսն է:Այս տարի մրցույթն անց էր կացվում Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում:«Միսս տիեզերք»-ի թագի համար պայքարում էին 89 գեղեցկուհիներ:Գեղեցկության այս հեղինակավոր մրցույթին երկրորդ տեղն է զբաղեցրել Ուկրաինայի 23-ամյա ներկայացուցիչ Օլեսիա Ստեֆանկոն: Եզրափակիչ փուլում են հայտնվել Ֆրանսիայի, Կոսովոյի, Կոլումբիայի, Չինաստանի, Ավստրալիայի, Պուերտո-Ռիկոյի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Պանամայի, Կոստա-Ռիկայի, Պորտուգալիայի, Ֆիլիպինների և Վենեսուելայի ներկայացուցիչները:Մրցույթին հաղթող ճանաչված Անգոլայի ներկայացուցիչն արժանացավ ոսկեզօծ թագի և Նյու Յորքում գտնվող բնակարանի, բացի այդ  հաղթողին շնորհվեց 250 հազար դոլարի հասնող դրամական պարգև:
ART MUSIC -ը շհնորհավորում է
Լեյլա Լոպեսին:


Категория: Новости | Просмотров: 10240 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar