Examiner.com-ը Վիոլետ Քանյանին
ներկայացնում է որպես «գեղեցիկ ու տաղանդավոր աղջիկ, ժամանցային ծրագրերի
հաղորդավար»: 24-ամյա գեղեցկուհին հունվարի 6-8-ը կայանալիք «Միսս
Կալիֆոռնիա- 2012» մրցույթում կներկայացնի Գլենդեյլը: Մրցույթի հաղթողն էլ
կմասնակցի կայանալիք «Միսս ԱՄՆ» մրցույթին: Վերջինս միլիարդատեր Դոնալդ
Թրամփի կողմից ֆինանսավորվող կազմակերպություն է, մրցույթի հաղթողը
մասնակցում է «Միսս տիեզերքին»: