Главная » 2014 » Май » 28 » World Music Awards 2014. Սիրուշոն առանց մրցանակի է մնացել
00:21
World Music Awards 2014. Սիրուշոն առանց մրցանակի է մնացել

World Music Awards 2014 մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 27-ի ուշ երեկոյան, Մոնտե Կառլոյում:  Արարողությանը ներկա են եղել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Պամելա Անդերսոնը, Շանել Իմանը, Բրիթնի Սփիրսը («լավագույն երկրպագուների համար» հատուկ մրցանակ), Մայլի Սայրուսը («լավագույն կատարող»), չինական երգիչ Խան Գենը («լավագույն կատարող»): Հատուկ մրցանակների են արժանացել Մըրայա Քերին («փոփի խորհրդանիշ»), Ռիկի Մարթինը («լատինական երաժշտության լեգենդ»), Շիրլի Բեսսին («ամբողջ կարիերայի ընթացքում վաստակի համար») եւ իտալուհի Լաուրա Պաուզինին («Կարիերայի մրցանակ»):  Հայ երգչուհի Սիրուշոն նույնպես առաջադրված էր մրցույթում: Նա ներկայացված էր Եվրոպայից, երեք անվանակարգում. լավագույն երգչուհի, լավագույն երգ (PreGomesh) եւ լավագույն հոլովակ (PreGomesh): Սիրուշոն մրցանակ չի ստացել, ի դեպ, նա նաեւ Մոնակո չի մեկնել:  Անգգուն   Ավանդույթի համաձայն՝ մրցանակների հանձնման արարողությունն ուղեկցվել է շքեղ շոուով, որի շրջանակում են ելույթ են ունեցել Ռիկի Մարթինը, Մըրայա Քերին, Լեոնա Լյուիսը եւ այլք: Բեմ է բարձրացել նաեւ Մայլի Սայրուսը: Ընդ որում, WMA-ի առիթով նա ընտրել է իր համար անսովոր զգեստ: Սովորաբար նա նախընտրում է վառ, բաց, երբեմն նույնիսկ չափազանց արտասովոր հագուստ: Իսկ Մոնակոյում ելույթի համար երիտասարդ երգչուհին դասական զգեստ է հագել: Փոխարենը Մըրայա Քերին երկրպագուներին ներկայացել է բաց զգեստով:
 
Категория: Новости | Просмотров: 6470 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar