17:25 «Վերադառնում եմ համարձակ կերպարով». Լիլիթ Կարապետյանը սեքսուալ հոլովակ է պատրաստում | |
![]() Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ստեղծագործական որոշակի դադարից հետո վերադառնում է. ապրիլին կթողարկվի նրա նոր տեսահոլովակը, որտեղ երգչուհին կներկայանա համարձակ և սեքսուալ կերպարում: Այս մասին Life.panorama-ին տեղեկացրեց ինքը՝ Լիլիթ Կարապետյանը: «Դեռ վաղ ժամանակներից համարձակ կերպարում հանդես գալու բեռը եղել է իմ ուսերին: Տղայիս ծնվելուն զուգահեռ՝ ինձ մոտ որոշակի ստեղծագործական դադար եղավ, սակայն այժմ ես վերադառնում եմ իմ համարձակ կերպարով՝ավելի մշակված և նորովի մատուցմամբ»,-մեզ հետ զրույցում մեկնաբանեց Լիլիթ Կարապետյանը: Երգը, որի հիման վրա երկու օրից սկսելու են նկարահանել տեսահոլովակը, ռիթմիկ ոճի է, հայերեն: Երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է: Դրանում իրենց պարով հանդես են գալու «Ամարաս» խմբի անդամները: «Տեսահոլովակը Հայաստանում եզակիներից է նրանով, որ երգչուհին, ինչպես գեղարվեստական ղեկավարն է ասում, հանդես կգա նաև հիանալի պարով»,-նկատեց Լիլիթ Կարապետյանը՝ նշելով, որ մտադիր են այնպիսի արդյունք ստանալ, որը մատուցվի նաև դրսի շուկային: Հեղինակ Աննա Բաբաջանյան | |
|
Всего комментариев: 0 | |