Главная » 2014 » Март » 21 » Տիմատին առաջին անգամ հայր է դարձել :)
12:12
Տիմատին առաջին անգամ հայր է դարձել :)

Տիմատին 30 տարեկանում առաջին անգամ հայր է դարձել: Այս մասին ռեփերը հանրությանը հայտնել է երեկ` "Թվիթեր”-ի իր էջում տեղադրելով ստորեւ ներկայացված լուսանկարը հետեւյալ մեկնաբանությամբ."Ահա եւ իմ հերթը հասավ:): 4կգ, 53սմ. Ալիսա”: Տիմատին դստերն անվանակոչել է Ալիսա  Աղջնակի մայրը 21-ամյա մոդել եւ "Երկրորդ վիցե միսս Ռուսաստան 2012” Ալյոնա Շիշկովան է, որի հետ Տիմատին հանդիպում է արդեն երկու տարի: Ինչպես հայտնում է "Կոմսոմոլսկայա պրավդա” թերթը, Ալիսան լույս աշխարհ է եկել Դոմինիկյան Հանրապետությունում, ռեփերը ներկա է եղել ծննդաբերությանը:


Նշենք, որ Ալյոնայի հղիության մասին որեւէ լուր նախապես չի տարածվել: Տիմատիի առաջնեկի մայրը մինչ մոդելի կարիերա սկսելը զբաղվել է երաժշտությամբ` երգել եւ կիթառ է նվագել: Համացանցը լի է հրապարակումներով, որոնք անդրադառնում են նրա պլաստիկ վիրահատություններին:
Категория: Новости | Просмотров: 7550 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar