Главная » 2017 » Апрель » 26 » Timati, L'One, Kristina Si & Mot in Yerevan
11:37
Timati, L'One, Kristina Si & Mot in Yerevan

Jet Set ընկերությունը ներկայացնում է. Մայիսի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ելույթ կունենան ռուսական հիփ-հոփի հայտնի կատարողներ, Black Star-ի ամենաոճային թիմն իր ամբողջ կազմով՝ Timati, L'One, Kristina Si եւ Mot: Տոմսերի արժեքը՝ 6000, 9000, 10 000, 15 000, 20 000, 25 000, 30 000 դրամ (նստատեղերով), 8000 ֆան զոնա եւ 12 000 VIP զոնա (պարահրապարակում): «Jet-Set» ընկերությունը որոշել է միանալ արդեն հայտնի դարձած «F100» ֆոնդի բարեգործական գործունեությանը, որն օգնում է օնկոլոգիական հիվանդություններով տառապող երեխաներին: Դուք կարող եք մեզ հետ կյանք փրկել՝ այն երեխաների կյանքը, որոնց ապաքինումը հնարավոր է, սակայն ահռելի միջոցներ է պահանջում: Գնելով մայիսի 12-ին մարզահամերգային համալիրում կայանալիք Black Star լեյբլի Timati, L'One, Kristina Si եւ Mot համերգի տոմսեր՝ դուք օգնության ձեռք եք մեկնում հիվանդ երեխաներին, չէ որ ամեն տոմսի վաճառքից ստացված հասույթի մի մասը փոխանցվելու է բարեգործության: Միասին օգնե՛նք հիվանդ երեխաներին ձեռք բերել առողջ ապագա ունենալու հնարավորություն:
Категория: Concert-Համերգ | Просмотров: 10120 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar