13:11 «Տարին ուրախ դիմավորելը պարտադիր նախապայման է ինձ համար». Սիլվա Հակոբյան | |
![]() Ամանորը երգչուհի Սիլվա Հակոբյանի համար հեքիաթային խորհուրդ ունի. նա ամեն տարի սպասում է բարի հրաշքի։ «Տարին ուրախ դիմավորելը պարտադիր նախապայման է ինձ համար։ Կարող եմ ասել, որ ամեն տարին էլ աչքի է ընկել իր յուրահատկությամբ»,-ասաց Սիլվան՝ պատմելով մի դեպք իր կյանքից, որը եղել է Ամանորին։ «Երբ ես փոքր էի, ու դեռ ապրում էինք Վայքում, Ամանորին մեր տուն հյուր եկավ իմ սիրելի Ձմեռ Պապը։ Հիշում եմ՝ ես ամեն կերպ փորձում էի պոկել նրա երկար մորուքը՝ պարզելու համար նրա ով լինելը։ Արդյունքում պարզվեց, որ Ձմեռ պապիկի հագուստի տակ թաքնված էր հայրս»։ Վերջում Սիլվա Հակոբյանը անհոգ եւ ուրախ տարի մաղթեց բոլորին։ «Թող միշտ առողջ լինեն, դա ամենակարեւորն է այս կյանքում»,-եզրափակեց նա։ | |
|
Всего комментариев: 0 | |