Главная » 2014 » Апрель » 24 » Սոֆիա Ռոտարուին հիվանդանոց են տեղափոխել
00:22
Սոֆիա Ռոտարուին հիվանդանոց են տեղափոխել

Մայիսյան տոներին Սոֆիա Ռոտարուն արտասահմանում կբուժվի, գրում է viva.ua-ն:  Երկրպագուներին անհանգստացնում է սիրելի երգչուհու առողջական վիճակը, որը անցած տարվա վերջից համերգներ չի տալիս և եթերում չի հայտնվում: Սոֆիա Ռոտարուի ընտանիքից հավատացրել են, որ երգչուհին հանգստանում է: «Մայիսյան տոներին նա իր առողջությամբ կզբաղվի»,- նշել են աստղի հարազատները:  Իսկ երգչուհու գործընկերները նդում են, որ նա հիվանդ է: «Սոֆիա Միխայլովնան առողջության հետ խնդիրներ ունի, նա Գերմանիայում է, Ուկրաինա կվերադառնա մայիսի 10-ին»:  Որոշ տվյալների համաձայն՝ Սոֆիա Ռոտարուն գտնվում է Վիսբադենի դիագնոստիկ կլինիկայում: Թե ինչն է անհանգստացնում Սոֆիա Միխայլովնային՝ մամուլից թաքցնում են:
Категория: Новости | Просмотров: 6150 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar