23:33 Սիրուշոն սպասում է իր առաջնեկի՞ն :) | |
![]() Օրեր առաջ Առաջին ալիքը կազմակերպել էր "Aram MP3 - Not Alone”-ի առաջին ցուցադրությունը` տոնական եթերին հրավիրելով նաեւ մրցույթի նախորդ տարիների մեր պատվիրակներին: Երգիչները ոչ միայն շնորհավորել եւ հաջողություն են մաղթել Արամ MP3-ին, այլեւ հանդես են եկել երաժշտական կատարումներով: Նշենք, որ առավել տպավորել եւ խոսակցությունների լայն ալիք է բարձրացրել Սիրուշոյի ելույթը, եւ ոչ միայն այն պատճառով, որ նա ներկայացրել է գեղեցիկ նոր ստեղծագործություն, այլ ներկաների եւ հեռուստադիտողի շրջանում տպավորություն է ստեղծվել, թե հղի է, իսկ դրան նպաստել է նաեւ երգչուհու ընտրած` փորի հատվածը թաքցնող զգեստը: ![]() Հավանական հղիության մասին խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել հենց Սիրուշոյի հետ: Վերջինիս մենեջեր Նունե Խուրշուդյանը մեր ուղարկած գրավոր հարցմանը` առաջնեկի սպասելու լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, ոչ հերքող, ոչ էլ հաստատող պատասխան է ուղարկել."Հարցը խիստ անձնական է: Մենք նման անձնական հարցերի չենք պատասխանում”: ![]() ![]() | |
|
Всего комментариев: 0 | |