Главная » 2013 » Март » 12 » Սիրուշոն կներկայացնի ''Պռեգոմեշ'' հավաքածուն
18:04
Սիրուշոն կներկայացնի ''Պռեգոմեշ'' հավաքածուն

Երգչուհի Սիրուշոն շուտով կներկայացնի ''Պռեգոմեշ'' հավաքածուն,- այս մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:  ''Երբ սկսեցի աշխատել ''Պռեգոմեշ''-ի հագուստների վրա, կարևոր խնդիր էի դրել իմ առջև. ցույց տալ, որ ազգային հագուստը կարող է քայլել ժամանակակից նորաձևության հետ: Հայ աղջիկներն օրեցօր գեղեցկանում են, ձգտում են մոտ լինել համաշխարհային տենդենցներին: Իմ ցանկությունն այն էր, որ միջազգային նորաձևությանը համապատասխան լինելով հանդերձ, նրանք լինեն ինքնատիպ և յուրահատուկ, ունենան իրենց խոսքն ու ասելիքը այսօրվա նորաձևությանը: Ըստ իս, դա լավագույն ձևով կարելի է անել` օգտվելով ազգային հագուստի էլեմենտներից, որոնք աստիճանաբար մոռացության են մատնվում: Աշխատանքս իզուր չէր, քանի որ ''Պռեգոմեշ''-ից հետո սկսեցի նկատել ազգային զարդերի ու զարդանախշերի հանդեպ ավելի մեծ ուշադրություն: Այս գաղափարին ընդառաջ գնալով, որոշեցինք ստեղծել մի քանի պարագաներից բաղկացած ''Պռեգոմեշ'' փոքրիկ հավաքածու, որում ընդգրկված կլինեն տեսահոլովակը հիշեցնող հայկական խորհրդանիշներ, որոնք կարելի է համադրել ժամանակակից հագուստի հետ: Ուզում եմ նշել, որ հատուկ ընտրել ենք այն պարագաները, որոնք մոռացված են և որևէ խանութում այսօր հնարավոր չէ գտնել: Հավաքածուի առաջին նմուշները հնարավոր կլինի ձեռք բերել մոտ օրերս'',- գրել է երգչուհին:
Просмотров: 8950 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar