Главная » 2014 » Апрель » 5 » Շվեդական հեռուստաալիք. «Արամ MP3-ը «սիրահետել» է «Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի հետ
14:43
Շվեդական հեռուստաալիք. «Արամ MP3-ը «սիրահետել» է «Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի հետ

Շվեդիայի հանրային SVT հեռուստաալիքը Արամ MP3-ի համերգից հատված է ցուցադրել, որի ժամանակ այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը նախորդ տարվա հաղթողին՝ Դանիայի մասնակից Էմիլի դը Ֆորեսթին նվիրել էր Only Teardrops երգը՝ կատարելով իրեն հատուկ ոճով։  Ուրախալի է, որ Շվեդիայում «գնահատել» են Արամի հումորը եւ տրամադրվածությունը։ Ինչպես գիտենք, նախքան երգը սկսելը, Արամը հայտարարել էր. «Էմիլի, կյանքս, սպասիր շուտով կգամ, իսկ հիմա կերգեմ քո երգը։ Ես երաժշտական ձեւավորման ժամանակ հայկական գործիքներ եմ օգտագործել»։  Իր պաշտոնական կայքում շվեդական հեռուստաալիքը նշում է, որ Արամը մրցույթի ֆավորիտներից է եւ Էմիլիի երգի նման մատուցման շնորհիվ նա հաստատ կնվաճի դանիացիների համարանքը:
Категория: Новости | Просмотров: 7300 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar