22:25 Շպռօտը կներկայացնի իր կիրքը :) | |
![]() Հայկական էստրադայի էպատաժային երգչուհի Շպռօտը, որը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում եւ տեւական ժամանակ է` ստեղծագործական նորություններով հանդես չի գալիս, ապրիլի 1-ին հայտարարեց, թե շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի: Թեեւ շատերին դա կատակ թվաց, բայց Անին իսկապես կխախտի 4 տարվա լռությունը:): "Կիրք/“Passion”/ այսպես է կոչվում Շպռօտի նոր երգը, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց ինքն է, գործիքավորումն արել է Մանվել Ամուրյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արսեն Հովհաննիսյանն է: Երգչուհին նախատեսում է իր նոր աշխատանքը հանրությանը ներկայացնել մայիսին: “Հաուս ոճի երգ է: Հոլովակում, ինչպես միշտ, շատ տարբեր կերպարներով եմ հանդես գալիս: Հետաքրքիր դրվագներ կան նաեւ օվկիանոսի ափին: Որոշ տեսարաններում նկարահանվել է նաեւ դիջեյ Ամուրան”,-ասել է նա: ![]() Երկար դադարից հետո մեծ եռանդով է աշխատում.“Նկարահանման հրապարակում շատ տարօրինակ զգացողություններ ունեի. կարծես վերջին տեսահոլովակը երեկ էի նկարահանել: Ուզում եմ հավատալ, որ այսուհետ ավելի ակտիվ կլինեմ ու հաճախ հանդես կգամ նորություններով: Սա համարենք փոքրիկ սկիզբ”: | |
|
Всего комментариев: 0 | |