Главная » 2012 » Август » 11 » Շուտով Արման Հովհաննիսյանի և Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակը
16:06
Շուտով Արման Հովհաննիսյանի և Քրիստինե Պեպելյանի նոր տեսահոլովակը

Կարծում ենք կլինեն մարդիք ովքեր կհիշեն, որ տարիներ առաջ Արման Հովհաննիսյանը և Քրիստինե Պեպելյանը ունեցել են զուգերգ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն լույս չտեսավ, իսկ ահա այսօր նրանք որոշել են կրկնել այդ աշխատանքը և արդեն նոր "Երբ ինձ հետ ես" երգի հիման վրա նկարահանել տեսահոլովակ:

Երգի հեղինակն է Սերգեյ Կարինյանը, գործիքավորումը կատարել է Արմեն Սարգսյանը նույն ինքը Բրդեն: Իսկ տեսահոլովակի վրա աշխատել են ռեժիսոր Հրանը Երիցկինյանը և օպերատոր Արտյոմ Աբովյանը: Ռեժիսորի ընտրության հարցում արտիստները միանշանակ համաձայնության են եկել քանի որ և Արմանը և Քրիստինեն արդեն ունեցել են Հրանտի հետ մի քանի համագործակցություններ և բացի այդ Հրանտը արտիստների մտերիմ ընկերն է:

Տեսահոլովակի նկարահանումները անցկացվել են Սևանում և Երևանում: Նկարահանման վայրում իրենց հմտությունն են ցույց տվել երկու փայլուն վարսահարդար Հասմիկ Խառատյանը և Անի Ավդալյանը, Քրիստինեի հագուստների հեղինակն էր Արամ Նիկոլյանը:

Շատ մոտ ժամանակներս ականատես կլինեք տեսահոլովակի պրեմիերային:
Категория: Новости | Просмотров: 14800 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
avatar
1 lilit • 01:45, 14.08.2012
isk minch tesaholovaki premieran karox enq erg@ nerbernel???
ComForm">
avatar