11:21 Սեպուհ Ապիկյանը եւ իր դուստրը վթարի են ենթարկվել (ֆոտո) | |
![]() Երեւանում մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմանում Բագրեւանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարեւանությամբ դերասան Սեպուհ Ապիկյանը իր դստեր հետ միասին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել: Նշենք, որ մոտոցիկլետը բախվել է Երևանի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 OS 674 համարանիշի մեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետեւանքով հանրությանը հայտնի մի քանի ճանաչված սերիալների ու հումորային հաղորդումների դերասանը եւ իր դուստրը մարմնական վնասվածքներ են ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը Սեպուհին եւ իր աղջկան տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի | |
|
Всего комментариев: 0 | |