21:25 Ռուզան Անդրեասյանը դուետ է նախապատրաստում | |
![]() Երգչուհի Ռուզան Անդրեասյանը հայկական շոուբիզնեսի երգիչներից մեկի հետ շուտով հանդես կգա դուետով: Երգի երաժշտության հեղինակն ինքն է, այն հիմա գործիքավորման և ձայնագրման փուլում է: «Հանգիստ, հայերեն երգ է, որի հիման վրա տեսահոլովակը պատրաստ կլինի ամռանը, կամ ամենաուշը՝ աշնանը»,-նշեց երգչուհին: Նա նաև տեղեկացրեց, որ հայկական շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սարգիս Ավետիսյանը և Հռիփսիմե Հակոբյանը, շուտով կներկայանան իր հեղինակած երգերով: Ռուզան Անդրեասյանն այս տարի մտադիր է նաև ձայնասկավառակ թողարկել, բայց այդ մասին մանրամասներ հայտնել դեռ չի կարող: Հեղինակ Աննա Բաբաջանյան | |
|
Всего комментариев: 0 | |