21:53 Քսենյա Սոբչակն իր նոր հոլովակում ծաղրել է հայտնի դերասանին | |
![]() Մենք մանրամասնորեն լուսաբանել ենք Մարատ Բաշարովի ընտանեկան սկանդալը։ Ինչպես տեղեկացրել էինք՝ օրեր առաջ Բաշարովի կինն անկեղծ հարցազրույց էր տվել Անդրեյ Մալախովին, ինչից հետո հեռացել էր երկրից։ Այնուհետեւ համացանցում հայտնվել էին հայտնի դերասանուհու «անցյալ կյանքի» էրոտիկ լուսանկարները եւ Եկատերինայի քրոջ հայտարարությունը, որ Բաշարովը կնոջ դավաճանել է երկու այլ կանանց հետ։ Այնուհետեւ Մարատը պատմել էր, թե ինչպես է Եկատերինան հարբած վիճաբանել երկու կնոջ հետ ու անսպասելի ներխուժել Իլյա Ավերբուխի սենյակ, եւ խոստովանել որոշ մանրամասներ իր եւ կնոջ սեռական կյանքի մասին։ Հետո լուրեր էին տարածվել այն մասին, որ ամանորյա նկարահանումների ժամանակ նա ներողություն է խնդրել կնոջից եւ հրապարակայնորեն ասել է, որ սիրում է նրան։ Իսկ այժմ այս սկանդալային պատմությանը ուշադրություն է դարձրել Քսենյա Սոբչակը։ 33-ամյա Սոբչակը նոր հոլովակ է հրապարակել Instagram-ի իր էջում, որտեղ նա եւ իր ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը, ներկայացրել են, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 17-ի ճակատագրական գիշերը։ Հոլովակում Մաքսիմը կատակելով հարվածում է Քսենյային։ Հոլովակը Քսենյան հեգնանքով մեկնաբանել է այսպես. «Բաշարովներից ոգեշնչված» եւ «Մենք հաստատ չենք ձանձրանա»։ | |
|
Всего комментариев: 0 | |