Главная » 2011 » Ноябрь » 23 » NEWS * Միհրան Ծառուկյան.“Սիրո կինո”
15:47
NEWS * Միհրան Ծառուկյան.“Սիրո կինո”

Միհրան Ծառուկյանը հանդես կգա նոր երգով ու կերպարով :

"Սիրո կինո” երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Էդգար Ալեքսանյանն է, խոսքերինը՝  Գրիգոր Կոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Սերգեյ Ավագյանն է:

"Սիրո կինոյի” սյուժեն սիրո խաղարկային պատմություն է: "Հերոսուհին տղային չի հավանում, բայց վերջում գալիս է ակումբ եւ պարում ինձ հետ: Մեկ օրն է ներկայացվում, լուրջ հարաբերություն, տանջված սեր չկա”, – այսպես է ներկայացրել երգիչը  տեսահոլովակի սյուժեն:

"Ամարաս”-ի աղջիկների հետ Միհրանն ակումբներից մեկում նկարահանվում էր պարային հատվածներում: Պարային խմբի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը ողջունում է, որ երգիչներն ուզում են բեմում իրենց ավելի ճկուն դրսեւորել.  "Մոտ մեկ ամիս առաջ Միհրանը սկսեց հաճախել պարի, այդ ժամանակ տեսահոլովակի մասին խոսք չկար: Նա պարելու փորձ ունի, բայց հիփ-հոփ, R&B ռիթմիկ ոճերը նոր են ու, կարծես, ստացվում է: Անհատական պարապմունքների արդյունքը կերեւա տեսահոլովակում ”:

BRAVO.am-ի հետ զրույցում Միհրանն էլ հավելել է, որ Վիկա Մարտիրոսյանն ոչ միայն պարային մասն է բեմադրել, այլեւ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներին է օգնել. "Անկեղծ ասեմ, չգիտեի՝ ինչ եմ պարելու. Վիկան նկարահանումից մեկ օր առաջ վերջնական որոշեց իմ բոլոր հատվածները: Այս ոճում առաջին անգամ ինձ կտեսնեք: Բացի պարելուց, նաեւ երգն է տարբերվում իմ մնացած երգերից. այսպիսի ռիթմերով աշխույժ երգ չեմ ունեցել”:

Խոսելով տեսահոլովակի բյուջեից՝ երգիչը կարեւորել է վերջնական արդյունքը եւ նշել, որ տեսահոլովակի համար պրոդյուսերի՝  Ալեքսանդր Ստեփանյանի հետ հստակ գումար չեն նախատեսել. "Քիչ բյուջեով կարող ես որակյալ տեսահոլովակ նկարել եւ հակառակը՝ մեծ գումարով անիմաստ արդյունք ստանալ: Ռեժիսորի մտածելակերպն ու ճաշակը, հուսով եմ՝ լավ արդյունքի կբերեն”:

Ի դեպ, երգիչը նկարահանումից օրեր առաջ մեկ շաբաթում համերգներ է ունեցել Սյունիքի մարզի ու Արցախի մի քանի քաղաքներում՝  Կապանում, Մեղրիում, Ստեփանակերտում, Մարտունիում, Հադրութում:


Категория: Новости | Просмотров: 27310 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
avatar
1 MARIAM • 19:03, 06.01.2013
ham duq eq lav parum ham el Mihransa lav ergummmmmmmm 9 5 11
ComForm">
avatar