Главная » 2014 » Март » 25 » Միստր X-ը՝ հայաստանյան մենահամերգի, հայրենիք վերադառնալու եւ անձնական կյանքի մասին
20:06
Միստր X-ը՝ հայաստանյան մենահամերգի, հայրենիք վերադառնալու եւ անձնական կյանքի մասին

 Արդեն մեկ տարուց ավել է՝ երգիչ Միստր X-ը ապրում և աշխատում է ԱՄՆ-ում:   «Եթե ամեն բան իմ պլանավորածի պես ընթանա, աշնան վերջին Հայաստանում  հանդես կգամ մենահամեգով»,-մեզ հետ զրույցում այսօր հստակեցրեց երգիչը: Նա նաև նշեց, որ այս տարի երկրպագուներին կմատուցի նոր տեսահոլովակ, իսկ թե կոնկրետ որ երգի հիման վրա՝ դեռ չի որոշել:  Միստր X-ը  մեկ այլ անակնակալ էլ է պատրաստում. նա մտադիր է մեկ տարվա ընթացքում  նոր ձայնասկավառակ թողարկել:       Մեր այն հարցին, թե կոնկրետ այս պահին ինչով է զբաղված երգիչը, վերջինս պատասխանեց, որ պարբերաբար մասնակցում է տարբեր մեծ ու փոքր միջոցառումների, ինչպես նաև ջանում է հմտանալ անգլերեն, իսպաներեն լեզուների իմացության մեջ:  Նրա խոսքով՝ ինքն ունի իսպաներենով մի քանի նոր երգ,  որոնք դեռ հանրության դատին չի ներկայացրել:    Մենք նաև հարցրինք՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄն-ում էլ նա երգում է հիմնականում հայերի համար,  ի՞նչը երգչին կստիպի վերադառնալ հայրենիք: «Կարոտը, կարոտը, կարոտը...Հայաստանն իմ տունն է, Հայաստանի մի փոքր մասն էլ ես եմ»,-սրան ի պատասխան ասաց նա:  Իսկ Life.panorama-ի այն հարցին, թե այս տարի հնարավո՞ր է Միստ X-ի կողքին տեսնենք արդեն այն միակին, ով կգրավի նրա սիրտը, երգիչը լակոնիկ պատասխան տվեց. «Եթե մի բան լինի, բոլորդ կիմանաք այդ մասին»:

Категория: Новости | Просмотров: 5560 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar