Главная » 2011 » Ноябрь » 24 » Միհրանը զույգ աղջիկների հայր է դարձել
17:34
Միհրանը զույգ աղջիկների հայր է դարձել

Միհրան Կիրակոսյանի նորածին դուստրերի առաջին լուսանկարներն արդեն իսկ ներկայացրել են:  Ամերիկաբնակ պարողը պատմել է, որ զույգ աղջիկները  ծնվել են օգոստոսի 9-ին, բայց միայն օրերս է տեղադրել իր փոքրիկների լուսանկարները,  քանի որ դուստրերը գտնվել են հիվանդանոցում:

"Նրանք նախանշվածից շուտ ծնվեցին եւ իսկապես շատ փոքր էին: Աղջիկներս մնացին հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ, բայց հիմա արդեն տանն են”,-ասել է Միհրանը:

Միհրանի կինը՝  մասնագիտությամբ բուժքույր Դիանան, ինչպես պարողն է ասում, կարողանում է խնամել երեխաներին, բայց իրենց օգնում են նաեւ տատիկները եւ դայակը. "Երբ փոքրիկներս ծնվեցին, կնոջս կողքին էի, փորձում էի ամեն ինչ անել իր հարմարավետության համար: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ հնարավորություն չունեցա որեւէ բան զգալու: Իսկ հիմա զգացողություններս աննկարագրելի են, երբ գրկում կամ հպվում եմ աղջիկներիս”:

Միհրանի փոխանցմամբ՝  աղջիկների անուններն ընտրելիս նախընտրել են իրենց ամենասիրելի անուններով կնքել. "Կարողանում եմ Սոֆյային ու Լիլիին տարբերել,  որովհետեւ հիմա քաշերի տարբերությունը լավ է երեւում”: "Արդեն ինձ պատկերացնում եմ հոր կարգավիճակում: Ամենազարմանալի զգացողությունն է աշխարհում: Կյանքս հիմա շատ է փոխվել, ինքս ինձ համար ազատ ժամանակ չեմ ունենում. աշխատում եմ, կամ էլ ժամանակս տրամադրում փոքրիկներիս”:

Զույգ աղջիկներին մկրտելու մասին նորաթուխ ծնողները դեռ չեն մտածում. "Դեռ չգիտեմ՝  Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում կմկրտվեն, այս պահին դեռ վայելում եմ երեխաներիս հետ լինելու հաճույքը”:

Այժմ  Միհրանը մի շարք նախագծերի, արտիստների, երաժշտական հոլովակների խորեոգրաֆիայով է զբաղվում: Ի դեպ, հարցազրույցի ժամանակ էլ նա գործնական հերթական այցով գտնվում էր Կանադայում:

Միհրանը պատմել է, որ վերջերս ավարտել է Սելենա Գոմեսի "We Own The Night” շրջագայության պարային աշխատանքները."Բեմադրել եմ Սելենայի համերգի 5 երգ: Բացի այդ, նաեւ որպես խորեոգրաֆ աշխատում եմ երեք տարբեր հեռուստաշոուի համար՝  "Victories”, "Fresh Beat Band” and "Big Time Rush”: Նաեւ "M” dance ստուդիայում եմ աշխատում”:

Միհրանը նաեւ նշել է, որ այժմ գրում է պարային մի հեռուստաշոուի նախագիծ, որը եթեր կհեռարձակվի, հավանաբար, հաջորդ տարի:

"Կարոտում եմ իմ բարեկամերին, որոնք Հայաստանում են ապրում: Նաեւ Հայաստանի թարմ օդն եմ կարոտում, որն ինձ համար տարբերվող է”:


BRAVO


Категория: Новости | Просмотров: 13030 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
avatar
1 Unai • 05:47, 13.03.2012
Great post with lots of ipmrontat stuff.
ComForm">
avatar