Главная » 2013 » Февраль » 3 » Միհրան Ծառուկյան. “Երբ “Դժվար ապրուստն” ավարտվի…”
12:19
Միհրան Ծառուկյան. “Երբ “Դժվար ապրուստն” ավարտվի…”

Միհրան Ծառուկյանն այս ամիս կներկայացնի իր նոր` "Թե կուզես” երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են օրերս` Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Մեզ հետ զրույցում նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում համերգներ ունի Ռուսաստանի եւ Ուկրաինայի 13 քաղաքում, հրավերներ է ստացել եվրոպական մի քանի երկրից."Միացյալ Նահանգներում էլ է համերգ նախատեսվում. բանակցությունների մեջ ենք”:

"Դժվար ապրուստ”-ում Գոռի դերակատարը նշել է, թե իր աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով հանգստանալու, ուրիշ հետաքրքրությունների համար գրեթե ժամանակ չի ունենում."Հիմա այնքա˜ն շատ են համերգներն ու նկարահանումները, բայց շուտով, երբ սերիալն ավարտվի, որոշել եմ մարզադահլիճ հաճախել ու սպորտով զբաղվել: Շատ եմ ուզում ընկերներիս հետ քաղաքից դուրս հանգստանալու գնալ, բայց ամեն օր աշխատանքի եմ: Մեկ-մեկ հոգնում եմ, թեեւ ինձ տրամադրում եմ, որ պետք է աշխատեմ: Արդեն երկու տարի է` չեմ հանգստացել, ուզում եմ այս ամռանը գոնե հինգ օրով մեկնել հանգստի”:
Категория: Новости | Просмотров: 11560 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar