20:38 Միհրան Ծառուկյանի և Արսեն Երեմյանի նոր աշխատանքը | |
![]() Միհրան Ծառուկյանը շատ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր` "Թե կուզես” երգի տեահոլովակը, որի ռեժիսորը Արսեն Երեմյանն է: Էդգար Ալեքսանյանի ու Գրիգոր Կյոկչյանի հեղինակած երգն իր օրիգինալ և յուրատեսակ մեկնաբանությունը գտավ երիտասարդ ռեժիսորի կողմից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ համագործակցության առաջարկը ստացել է հենց երգչի կողմից. - Երգը լսեցի ու սցենարային քննարկումներից հետո համաձայնության գալով
երգչի հետ, նկարեցինք տեսահոլովակը: Միհրանի հետ աշխատելը բավական հեշտ էր,
շատ շուտ հասկանում էինք իրար. նա և՛ հիանալի երգիչ է, և՛ լավ դերասան: Շուրջ 27 ժամ տևած նկարահումները տեղի են ունեցել մի քանի նկարահանման հրապարակներում, այդ թվում երևանյան ակումբներից մեկում, ավտոկայանատեղիում և այլն: Տեսահոլովակի օպերատորը Միհրան Ստեփանյանն է, դիզայները՝ Արայիկ Գաբաջյանը, իսկ պարային հատվածը բեմադրվել ՝ "Ամարաս” -ի կողմից: Քեզ ենք ներկայացնում տեսահոլովակի նկարահանման աշխատանքների ֆոտոշարքը, որն արվել է "Giraffe studio” – ի կողմից: | |
|
Всего комментариев: 0 | |