13:11 Մայքլ Ջեքսոնը ևս մեկ զավա՞կ ունի | |
![]() Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են սենսացիոն նորություն՝ լեգենդար Մայքլ Ջեքսոնն ունի ևս մեկ կենսաբանական զավակ: Խոսքը 31-ամյա ամերիկյան երգիչ Բրենդոն Հովարդի մասին է: FilmOn.com-ի համաձայն, երիտասարդը անցել է ԴՆԹ թեստ, որը 99%-ով համապատասխանել է հանգուցյալ փոփ արքայի ԴՆԹ-ին: Համաձայն պտտվող շշուկների, Բրենդոնի մոր՝ Միկի Հովարդի հետ երկար ժամանակ որպես պրոդյուսեր աշխատել է Մայքլ Ջեքսոնի հայրը: Իր կարիերայի սկզբում Միկին աշխատել է նաև Մայքլի հետ: Լրագրողները որոշել են անցկացնել սեփական հետազոտությունը ամբողջ ճշմարտությունը բացահայտելու համար: Լուրեր են պտտվում նաև այն մասին,որ Բրենդոնը ոչ թե Ջեքսոնի, այլ նրա բեք-վոկալիստ Օգի Ջոնսոնի որդին է: «Բրենդոնը իմ երեխան է: Ես դրանում հարյուր տոկոսով եմ վստահ: Ես ծննդատանն էի, երբ նա լույս աշխարհ եկավ: Ես անգամ նկար ունեմ», -այս մասին ասել է արտիստը: Չի լռել նաև հենց Բրենդոնը, ով Facebook-ի իր միկրոբլոգում վիդեոնյութ է տեղադրել, որտեղ ասում է, որ հոգնել է մշտական բամբասանքներից: «Հիմա շատերն են խոսում իմ անունից: Առաջին հերթին, ես ոչ մի հարցազրույց չեմ տվել Մայքլ Ջեքսոնի մասին: Եվ երկրորդ, ես ամենևին չեմ ցանկանում, որ ինձ նրա տղան համարեն»,- ասել է Բրենդոնը: Նա նաև նշել է, որ չի պատրաստվում դիմել դատարան և ժառանգություն պահանջել փոփ արքային հարազատներից: | |
|
Всего комментариев: 0 | |