11:35 Մայքլ Ջեքսոնի նոր՝ Xscape սկավառակը գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակը | |
![]() Այսօր, հավանաբար, Մայքլ Ջեքսոնի օրն է: 2009 թվականին վախճանված փոփ-երաժշտության արքայի Xscape նոր ալբոմը գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակը: Սա երգչի մահից հետո թողարկված երկրորդ ալբոմն է: Դրանում ներառվել է 1983-1999 թվականներին ձայնագրված, բայց չթողարկված 8 կոմպոզիցիա: Ալբոմի ստեղծմանը մասնակցել են այնպիսի հայտնի պրոդյուսերներ, ինչպիսիք են Թիմբալենդը, Ռոդնի Ջերքինսը եւ Stargate-ը: Նշենք, որ «Եվրատեսիլ 2014» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրստն իր Rise Like a Phoenix երգով նույնպես հայտնվել է բրիտանական վարկանիշում՝ գրավելով 17-րդ տեղը: | |
|
Всего комментариев: 0 | |