Главная » 2011 » Июль » 26 » Մանկական Եվրատեսիլի տոմսերը կլինեն մատչելի եւ հասանելի բոլորի համար. կազմակերպիչներ
18:50
Մանկական Եվրատեսիլի տոմսերը կլինեն մատչելի եւ հասանելի բոլորի համար. կազմակերպիչներ

Երեւանում դեկտեմբերի 3-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2012» մրցույթը վարելու մի քանի թեկնածուներ, օրինակ` Գարիկ Մարտիրոսյան: Այս մասին այսօր` հուլիսի 21-ին. Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսեր եւ մանկական Եվրատեսիլի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը: Նա նշեց, որ սա դեռ վերջնական չէ եւ մոտ ապագայում պարզ կլինի, թե ով կվարի Մանկական Եվրատեսիլը: Ասուլիսի բանախոսներից` Մանկական Եվրատեսիլի գործադիր պրոդյուսեր Լեւոն Սիմոնյանը նշեց, որ  արտասահմանից ժամանելու են 500 մասնակիցներ: Ի դեպ, արդեն պատրաստ է Մանկական Եվրատեսիլի տարբերանշանը եւ նշանաբանը: Տարբերանշանը Արարատը հիշեցնող սարեր են, իսկ որպես նշանաբան`ընտրված է «Հասնենք բարձունքին» կարգախոսը: Ստեղծվել է նաեւ Մանկական Եվրատեսիլիս Ֆան կլուբը: Կազմակերպիչները խոստանում են, որ Մանկական Եվրատեսիլի տոմսերը կլինեն մատչելի եւ հասանելի բոլորի համար:

Ինչ վերաբերում է մեծերի Եվրատեսիլին, ապա Հայաստանն առայժմ չի որոշել` մասնակցելո՞ւ է Բաքվում կայանալիք մրցույթին, թե` ոչ: Դա պարզ կլինի ավելի ուշ` հավանաբար մինչեւ դեկտեմբեր: Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլին մասնակցելու համար, Գոհար Գասպարյանի խոսքով` անվտանգության երաշխիքներ են պետք:


Категория: Новости | Просмотров: 9390 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ComForm">
avatar