21:31 Մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը | |
![]() Այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը: Երվանդ Ենգիբարյանը երեկ` հոկտեմբերի 21-ին, դարձել էր 30 տարեկան: Art Music-ի թիմը խորին ցավակցություն է հայտնում Երվանդ Ենգիբարյանի հարազատներին եւ ընկերներին: Երվանդ Ենգիբարյանն 2004 թվականից աշխատել է Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում: Խաղացել է "Խելքից պատուհաս”, "Ռեւիզորը”, "Շահանե, դու իմ…”, "Մորգանի խնամի” եւ այլ ներկայացումներում, կատարել է բեմադրություններ: Նկարահանվել է "Խեղճ Նաստյան”, "Միշտ ասա միշտ”, "Ջոկեր”, "Տասնմեկ”, "Լքյալները”, "Հրեշտակների դպրոց” սերիալներում, "Խաչագողի հիշատակարան”, "Երեք ընկեր”, "Քայլ ձիով” ֆիլմերում: Այս տարի արժանացել է ՀԹԳՄ "Արտավազդ” մրցանակի` որպես լավագույն դերասան: | |
|
Всего комментариев: 0 | |