Главная » 2014 » Март » 25 » Մադոննան ցուցադրել է չսափրված թեւատակը
20:39
Մադոննան ցուցադրել է չսափրված թեւատակը

Մադոննան որոշել է հիշեցնել իր մասին եւ հերթական անգամ դա արել է ոչ թե ստեղծագործական որեւէ նորությամբ, այլ բավական պրովոկացիոն լուսանկարներով, որոնք երգչուհու երկրպագուների կողմից ոչ միանշանակ են ընդունվել եւ քննադատությունների մեծ ալիք բարձրացրել: 55-ամյա փոփ-թագուհին “Թվիթեր”-ի իր էջում ներկայացրել է նոր լուսանկար, որտեղ ներքնազգեստով է, սակայն, հավանաբար, ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել. երգչուհին ցուցադրում է իր չսափրված թեւատակը` հետեւյալ գրությամբ.“Երկար մազեր… Ինձ չի հուզում”:

Շատերը ենթադրում են, թե Մադոննան PR-քայլ է արել եւ հանրությանն առաջիկայում կներկայացնի մարմնի խնամքի միջոցների հավաքածու, մյուսներն էլ կատակում են, թե մազահեռացման բոլոր մեթոդներն այլեւս երգչուհու սրտով չեն եւ պայքար է սկսելու դրանց դեմ:):

 

Категория: Новости | Просмотров: 7480 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar