12:25 Լուսինե Աղաբեկյանի ու Միշոյի դուետը՝ շուտով | |
Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը և ռեփեր Միշոն շուտով հանդես կգան դուետով նրանք հանրությանը կներկայացնեն նոր տեսահոլովակ: Այս մասին Art Music-ին հայտնել է երգչուհին: «Երգի բառերի մի մասը գրել է Ֆելիքս Խաչատրյանը, այդ հատվածը կատարում եմ ես, իսկ մյուս մասի խոսքերի հեղինակը հենց Միշոն է: Գործիքավորումն արել է DJ Սերժոն»,-մանրամասնեց Լուսինե Աղաբեկյանը: Հարցին, թե ումն է եղել դուետով հանդես գալու միտքը, երգչուհին պատասխանեց, որ միքսը եղել է իր պրոդյուսերինը, և երկու կողմերն էլ սիրով ընդունել են առաջարկը: «Տեսահոլովակն արդեն նկարահանվել է, երևի այն եկող ամիս կհանձնենք երկրպագուների դատին»,-նշեց Լուսինեն՝ հավելելով, որ այս տարի աշխատելու է ավելի շատ նորություններ ունենալ երկրպագուների համար: Հեղինակ Աննա Բաբաջանյան | |
|
Всего комментариев: 0 | |