Главная » 2013 » Март » 21 » Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթ է հայտարարում
15:45
Լիլիթ Հովհաննիսյանը մրցույթ է հայտարարում

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է իր երկրպագուներին. մեջբերում եմ 

"Ողջու՛յն, սիրելինե՛րս:   Երգերիս՝ բազմաթիվ ձեր մեկնաբանությունները, ինձ ուղղված ձեր շատ նամակները, որոնցով ինձ խնդրում եք ձեզ տրամադրել երգերիս օրիգինալ գործիքավորումները, պատճառ հանդիսացան, որ ես հայտարարեմ ՄՐՑՈՒՅԹ... 

Եվ այսպես,ահա՛ հղումը (link) http://www.speedyshare.com/KWepW/Lilit-Hovhannisyan-Yes-em-horinel.mp3 , որտեղից կարող եք ներբեռնել (download) «ԵՍ ԵՄ ՀՈՐԻՆԵԼ» երգի գործիքավորումը, որի նվագակցությամբ պետք է երգեք, ավելի ցանկալի է նաև նկարահանեք սիրողական վիդեո տարբերակ (անգամ հեռախոսով կամ համակարգչի WEB CAM-ով ), այդ վիդեոն տեղադրեք YouTube-ի ձեր ալիքում և մինչև ապրիլի 19-ը ներառյալ դրա հղումը (link) ուղարկեք lilithovhannisyanofficial@gmail.com հասցեին:

Ձեզանից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից ու սեռից, կարող է մասնակցել մրցույթին: Իմ կողմից ընտրված լավագույն կատարումները կտեղադրեմ YouTube-ի և Facebook-ի իմ պաշտոնական էջերում, իսկ լավագույնին կընտրեք դուք՝ ձեր հավանության (LIKE), դիտումների (view) և քվեարկության միջոցով: 

ՄՐՑԱՆԱԿ Հաղթողի հետ պատիվ կունենամ հանդիպելու, հանձնելու նվերներ և նրա հետ համագործակցելու իմ հաջորդ երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման շրջանակներում :))) Եթե հաղթողը լինի արտերկրից՝ հոգ չէ: Կփոխվի մրցանակի հանձման ձևը, բայց ոչ մրցանակը :) 

Մրցույթի վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղղել այս գրառման տակ: Մեծ սիրով կպատասխանեմ բոլորին: Սիրով՝ ձեր Լիլիթ:"
Категория: Новости | Просмотров: 9670 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar