23:54 Լիաննա Տեր-Մինասյան.“Ինձ նման կարգավիճակում դեռ չեք տեսել” | |
![]() Լիաննա Տեր-Մինասյանն իր շրջապատում ստացել է "ամենից ամենա Լիաննա” մականունը:): Հաղորդավարուհին արդեն 5 տարի "ATV”-ի եթերում վարում է "Ամենից ամենա” ծրագիրը, առաջիկայում հանդես կգա նոր նախագծում: Լիաննա Տեր-Մինասյանը Մինչ նոր համագործակցության մասին խոսելը, նա մեզ հետ զրույցի ժամանակ հիշեց իր հաղորդաշարի առաջին թեման."Անդրադարձել ենք ամենաոճային հայտնիներին: Կանանց շարքում էին Սիրուշոն, Նառան, Արմինկան, Էմմին, իսկ տղամարդկանց` Սոս Ջանիբեկյանը, Հայկոն...:)”: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներն իրենց կամքից անկախ մրցակցում են` "Ամենից ամենա”-ի այս կամ այն անվանակարգում առաջատար ճանաչվելու համար: Լիաննան նշել է, թե այսօր էլ շարունակում է նորանոր թեմաներ մշակել` հայտնիների միջեւ պայքարը թեժացնելու նպատակով: Լիաննա Տեր-Մինասյանը Ինչ վերաբերում է նոր նախագծին, հաղորդավարուհին, փակագծերը շատ չբացելով, հետեւյալն է հայտնել."Խոսքն արտասահմանյան համագործակցության մասին է: Առաջարկը ստացել եմ Լոնդոնում գործունեություն ծավալող հայազգի պրոդյուսերներից մեկից: Նախագիծը կապ ունի Մեծ Բրիտանիայում ստեղծագործող երաժշտի հետ, որն ունի հայկական արմատներ”: Լիաննա Տեր-Մինասյանը Լիաննա Տեր-Մինասյանի խոսքով` հանդես է գալու ոչ որպես հաղորդավարուհի."Ինձ նման կարգավիճակում դեռ չեք տեսել: Բոլորի համար անսպասելի ու շատ հետաքրքիր կարգավիճակ է:): Ցավոք, դեռ նախագիծը քննարկման փուլում է, եւ մանրամասներ կկարողանամ հայտնել ավելի ուշ”: | |
|
Всего комментариев: 0 | |