Главная » 2014 » Март » 15 » Կայացավ Արամ MP3-ի «Եվրատեսիլ»-ի «Not alone» երգի պրեմիերան
17:39
Կայացավ Արամ MP3-ի «Եվրատեսիլ»-ի «Not alone» երգի պրեմիերան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում քիչ առաջ ներկայացվեց Արամ MP3-ի «Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի այս տարվա երգն ու տեսահոլովակը:  «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգի հեղինակը Արամ MP3-ն է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը, գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է:  Ինչպես դեռեւս օրեր առաջ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքին տրված հարցազրույցում նշել էր Արամ MP3-ին, երգը շատ անձնական է, զգացմունքային եւ միաժամանակ համամարդկային գաղափար է ներկայացնում: Երգի բնորոշող 3 բառերն են՝ «պայքարի´ր հանուն սիրո»:  Հիշեցնենք, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: «Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլերից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական ֆոկուս խմբի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները, հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:  Մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6–ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Եվրատեսիլյան այս տարվա երգը՝ հետեւյալ հղումով՝

Video

*Aram MP3 - Not Alone (Armenia 2014 Eurovision Song)*
Mp3
*Aram MP3 - Not Alone (Eurovision Armenia 2014)*
Просмотров: 7100 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar