Главная » 2014 » Май » 21 » Ջիվան Գասպարյանը Սիրուշոյի և World Music Awards-ի մասին
00:43
Ջիվան Գասպարյանը Սիրուշոյի և World Music Awards-ի մասին

 «Fnews.am-ը լսել է ՀՀ ժողովրդական արտիստ, լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի կարծիքը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ նախ շատ է հավանում Սիրուշոյի «Պռեգոմեշը» . «Այդ երգի մեջ մակարդակ կա, երգը գեղեցիկ է և ես կարող եմ իրեն միայն շնորհավորորել: Ինչ վերաբերվում է մրցանակ ստանալ-չստանալուն` ինչ խոսք մրցանակի պետք է սպասենք, որովհետև կարծում եմ, որ Սիրուշոն հաջողված երգչուհի է, մենք էլ կարող ենք իրենով պարծենալ: Բացի այդ ճաշակով աղջիկ է, բեմական, պարային շարժումներով, ու այդ ամենը իրեն շատ սազական է: Երգում Կոմիտասից էլ նոտաներ կան` ինքը Կոմիտաս էլ շատ լավ կարող է երգել, կստացվի իր մոտ, Սայաթ-Նովա էլ շատ լավ կերգի, Շերամ էլ շատ լավ երգում է, մենք բոլորս էլ լսել ենք` մի խոսքով իր ձայնը շատ ճկուն է և ինչ էլ, որ ցանկանա կարող է կատարել` իրեն հաջողություն եմ ցանկանում, բոլորս էլ ուրախանում ենք»»: Հիշեցնենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝

Լավագույն երգչուհի,
Լավագույն երգ (PreGomesh),
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh):
 
Категория: Новости | Просмотров: 6260 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar