00:39 Ժիրինովսկին Կոնչիտայի հաղթանակի մասին. «Եվրոպան նեխել է, այն չեզոք սեռի է» | |
![]() Երեկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթ-փառատոնը, որի արդյունքները ցնցեցին շատերին: Հայաստանը մրցույթին ներկայացնող Արամ MP3-ը հանդես եկավ 7-րդ համարի ներքո և «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 174 միավոր: Մրցույթում հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան` մորուքավոր օրիորդը: Վերջինիս հաղթանակի մասին ռուսական «Ռոսսիա» հեռուստաընկերության եթերից իր վրդովմունքն է արտահայտել ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին: «Մեր վրդովմունքը սահման չունի: Սա Եվրոպայի վերջն է: Այն նեխել է: Նրանք այլևս չունեն կին ու տղամարդ, նրանց մոտ չեզոք սեռն է: Եվրոպան չեզոք սեռի է: Մենք տոն ունեինք` արցունքն աչքերին, իսկ նրանց մոտ մշակույթն է արցունքն աչքերին: Ահա այս մորուքավոր կինը` դժբախտ ավստրիացի տղան: 100 տարի առաջ ռուս գեներալ Բրուսիլովը կոտորեց բոլոր ավստրիական դիվիզիաները, իսկ 50 տարի առաջ սովետական բանակը օկուպացրել էր Ավստրիան, մենք իզուր ազատեցինք Ավստրիան…»: | |
|
Всего комментариев: 0 | |