Главная » 2014 » Июнь » 4 » Ինգա եւ Անուշ Արշակյանները Երեւանում մենահամերգ կունենան
19:41
Ինգա եւ Անուշ Արշակյանները Երեւանում մենահամերգ կունենան

Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանները պատրաստվում են երեւանյան մենահամերգին։ Համերգի ընթացքում հիմնականում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Նշենք, որ տարեսկզբին թողարկվել է քույրերի 4-րդ ձայնասկավառակը՝ «Էսքիզներ» խորագրով։ Ձայնասկավառակում ընդգրկված է 10 երգ, որոնցից մի քանիսն արդեն հայտնի են («Ջան Երեւան», «Իմ անունը Հայաստան է», «Հայ-հայ»), երկուսը ժողովրդական գործեր են՝ Անուշ Արշակյանի մշակմամբ, մեկ ստեղծագործություն՝ Ինգա Արշակյանի հեղինակային գործերից, ինչպես նաեւ Մանե Հակոբյանի, Գաբրիել Երանյանի եւ Էմմա Ասատրյանի ստեղծագործությունների հիման վրա գրված բոլորովին նոր երգեր էթնո-ֆոլք ոճում: Այսքանով քույրերի ստեղծագործական նորությունները չեն ավարտվում։ Շուտով Ինգան եւ Անուշը կներկայացնեն երկու նոր տեսահոլովակ: Առաջինը վերնագրված է «Ապրելու ապրիլ» եւ նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մյուս տեսահոլովակը կնկարահանվի «Այսօր տոն է» երգի հիման վրա: Արշակյան քույրերի մենահամերգի վերաբերյալ NEWS.am STYLE-ը խոստանում է առաջիկայում նոր մանրամասներ ներկայացնել։
Категория: Новости | Просмотров: 9660 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar