Главная » 2014 » Март » 19 » Ինչպե՞ս է անցել Մարիաննա Հովհաննիսյանի ակումբային մենահամերգը
20:18
Ինչպե՞ս է անցել Մարիաննա Հովհաննիսյանի ակումբային մենահամերգը

Մարիաննա Հովհաննիսյանը մարտի 16-ին երաժիշտների նվագակցությամբ բացել է իր ակումբային մենահամերգների շարքը: Երգչուհին ունկնդիրների ուշադրությանը ներկայացրել է սոուլ, բլյուզ, R&B ու այլ ոճերի համաշխարհային հիթեր Արետա Ֆրանկլինի, Էտա Ջեյմսի, Սթիվի Ուանդերի, Ջենիֆեր Հադսոնի ու այլ արտիստների երգացանկից, որոնք կատարում էր ուրույն տարբերակով եւ փոփոխված գործիքավորմամբ, ինչպես նաեւ իր հայերեն երգերը:

Նրան նվագակցում էին Վարդան Գրիգորյանը(ստեղնաշարային գործիքներ), Գեւորգ Արզումանյանը (բաս-կիթառ), Խաչիկ Խաժակյանը(սոլո-կիթառ) եւ Դավիթ Չիդեմյանը(հարվածային գործիքներ): Մարիաննան երեկոն բաժանել էր երկու հատվածի եւ ըստ երգերի ոճի` ընտրել էր երկու զգեստ: Ներկաներին պարբերաբար հարցնելով` ինչպես է տրամադրությունը, նա նշել է, որ երգացանկում ներառել է իր ճաշակին ու հոգուն հարազատ երաժշտություն."Մանկուց երգում եմ այն, ինչն ինձ համար սիրելի է, օրինակ` գոսփել ոճը հաճախ չեք լսի հայ երգիչների կատարմամբ, բայց շատ եմ սիրում ու հաճույքով եմ երգում”:

Համերգին ներկա էին նաեւ Մարիաննայի ընտանիքի անդամները: Նրա խոսքով` ծնողների, մանավանդ մայրիկի ներկայությունն իրեն զգոնություն է տալիս."Մայրս իմ ամենամեծ քննադատն է, երբեւէ գովեստի խոսքեր չի շռայլում, ամենից շատ նրա խորհուրդներն եմ լսում: Երբ պետք է սկսեմ երգը, սկզբում նայում եմ նրա դեմքին, նրա հայացքից արդեն կողմնորոշվում եմ:): Եթե գլխով է անում ու ժպտում, քաջություն եմ հավաքում ու ավելի հանգիստ եմ երգում”:

22-ամյա երգչուհին ակնկալում էր, որ հանդիսատեսը բավականություն կստանա, ինքն էլ դրական էներգիայով կլքի բեմը."Յուրաքանչյուր երգչի համար շատ կարեւոր է էներգիայի փոխանակումը: Ուզում էի, որ ինձ հետ հաճելի օր անցկացնեն, շատ ուրախ եմ, որ մեր շփումը ստացվեց”: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի
Категория: Новости | Просмотров: 6850 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar