23:46 Ի՞նչ անակնկալներ է ստացել Լիլուն տարեդարձին | |
![]() Երգչուհի Լիլուն այսօր՝ հուլիսի 5-ին, նշում է իր 31-ամյակը: Երգչուհին դեռեւս կեսգիշերից բազում անակնկալներ եւ շնորհավորանքներ է ստացել, որոնք դեռ շարունակվում են: «Գիշերը աշխատանքի վայրում էի, որ դիմավորեցի: Ինչպես ամեն տարի ինձ հետ տորթ էի վերցրել՝ նշելու համար: Բայց անսպասելի էր, երբ սկսվեց անակնկալների տարափը: Առաջինը իմ աշխատավայրի գործընկերները շնորհավորեցին: Սոնա Սիլվերը եւ Գեւորգ Մարտիրոսյանը փորձեցին իմ «Եկելա» երգը ինձ համար երգեն: Տիգրան Հարությունյանը, ով մեզ մոտ հանդիսավար է, բեմը գեղեցիկ զարդարել էր եւ այնուհետեւ գեղեցիկ հրավառություն էին պատրաստել: Ամեն մի քայլափոխին ընկերներս ու հարազատներս անակնկալներ էին պատրաստել: Իմ քավորն ու քավոր կինը եւ Լիլինան, երբ եկան աշխատավայրս, զանգեցին եւ դուրս կանչեցին: Մեքենաս ամբողջովին գունավոր թերթիկներով էին պատել, այդ ընթացքում գեղեցիկ ծաղկեփունջ ստացա եվրոպացի ընկերոջիցս: Ապա Լիլինան եւ քավորներս ինձ տարան Մատենադարանի մոտ, որտեղ իմ քավորն ու քավորկինը երգեցին «Շնորհավոր» երգս: Նրանք հատուկ ձայնագրվել էին, եւ ասեմ, որ չերգիչ լինելով հանդերձ հիանալի կատարեցին: Իսկ Լիլինան մեքենա տորթ էր պատվիրել, որի դիմապակու վրա իմ եւ իր նկարն էր»,- ասաց Լիլուն, ավելացնելով՝ «Երբեք այսօրը չեմ մոռանա»: ![]() Ինչպես ամեն տարի այս տարի նույնպես երգչուհին իր տորթի մոմերը փչելիս երազանք է պահել. «Միշտ երազանքներ պահում եմ: Այն մասամբ իրականանում են: Հուսամ այս տարվան էլ կիրականանա: Բայց նշեմ, որ եթե մարդը ի սրտե ցանկանում է , որ իր երազանքը կատարվի ուրեմն անպայման կկատարվի»: Իսկ երեկոյան Լիլուն պատրաստվում է իր ընկերների եւ հարազատների հետ միասին տոնել, որի մասին մենք կտեղեկացնենք առաջիկայում: Art Music-ը շնորհավորում է երգչուհուն եւ մաղթում՝ ամենալավն ու բարին: | |
|
Всего комментариев: 1 | |
| |