14:23 Հայտնիները կոչ են անում փրկել Քեսաբը | |
Այս օրերին Սիրիայի հայաշատ՝ Քեսաբ բնակավայրում տեղի ունեցող ավերվածությունների կապակցությամբ մի շարք հայտնի հայեր հանդես են եկել կոչով՝ ի պաշտպանություն քեսաբահայերի: Նրանք սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրել են «Փրկենք Քեսաբը» գրությամբ լուսանկարներ, պաստառներ, հոլովակներ եւ կոչեր: Ակցիային միացել են Սիրուշոն, Արմենչիկը, Նազենի Հովհաննիսյանը, Էմմին, Արամ Mp3-ն, Միհրան Ծառուկյանը, Անդրեն, Էրիկը, Շուշան Պետրոսյանը, Հովհաննես Ազոյանը, Լայանան, DJ Վակցինան, Դեր Հովան, Անի Ամիրյանը, Լիլուն, Հայկ Մարությանը, Ֆաինա Հարությունյանը, Արմեն Գալյանը: Ի դեպ, նմանատիպ կոչ է արել նաեւ Քլոե Քարդաշյանը: Նա Թվիթթերի իր էջում գրել է. «Իմ սիրտը կոտրված է, փրկենք Քեսաբը»: | |
|
Всего комментариев: 0 | |