Главная » 2014 » Октябрь » 5 » Հայտնի երգիչ Akon-ը Էբոլայից խուսափելու համար թաքնվել է մեծ գնդակի մեջ
20:49
Հայտնի երգիչ Akon-ը Էբոլայից խուսափելու համար թաքնվել է մեծ գնդակի մեջ

RnB եւ հիփ-հոփ երգիչ Akon-ը Կոնգոյում կայացած իր համերգի ժամանակ Էբոլայից խուսափելու համար թաքնվել է մեծ գնդակի մեջ։ Ինչպես հայտնել է Daily Mail-ը՝ երգիչը տենդով չվարակվելու համար թաքնվել է մի մե,ծ թափանցիկ գնդակի մեջ։ Ինչպես հայտնել է հենց ինքը՝ երգիչը, նա այս կերպ ցանկացել է պաշտպանել իրեն այդ մահացու հիվանդությունից, չէ՞ որ հնարավոր է, որ համերգին գային այնպիսի մարդիկ, ովքեր, միգուցե, վարակակիրներ լինեին։ Այդ պատճառով երգիչը մտել էր այդ հատուկ գնդակի մեջ, որը նրան կպաշտպաներ Էբոլա հիվանդությունից։ Սակայն մոտ 60 հազար աֆրիկացիներ, չվախենալով այդ տենդից, եկել էին նրա համերգին։ Ելույթներից մեկի ժամանակ երգիչն անգամ գնդակով բեմից գլորվել է երկրպագուների ձեռքեր վրա եւ այս կերպ «շփվել» հանդիսատեսի հետ։ Նշենք, որ Աֆրիկայում արդեն մոտ երեք հազար մարդ մահացել է Էբոլայի պատճառով։ Այս մահացու հիվանդությունը առաջացել է ձմռանը Սիերա Լեոնեում, Լիբերիայում, Գվինեայում եւ Նիգերիայում. Իսպանիայում եւ ԱՄԷ նույնպես արձանագրվել էն մահվան դեպքեր։ Այս հիվանդությունը փոխանցվում է շփման ժամանակ, եւ դրա դեմ պատվաստանյութ դեռեւս գոյություն չունի։
Категория: Новости | Просмотров: 6530 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar