00:36 Հայտնի երգչուհին ցուցադրել է իր 17 կարատանոց մատանին | |
![]() Կանադացի 29-ամյա երգչուհի Ավրիլ Լավինը պարծեցել է իր թանկարժեք մատանիով, որը նրան նվիրել է իր ամուսինը՝ Չեդ Կրյուգերը, իրենց ամուսնության մեկ ամյակի առթիվ։ Երգչուհին ամուսնու հետ մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա ցուցադրում է ադամանդե այդ մատանին։ «Ես դեռեւս չեմ կարողանում հավատալ, որ սա մեր ամուսնության մեկ ամյակի նվերն է. 17 կարատանոց մատանի։ Ես սիրում եմ իմ ամուսնուն»,- գրել է 29-ամյա Լավինն իր միկրոբլոգում, որին հետեւում է մոտ 16 միլիոն օգտատեր։ Ավելի վաղ՝ 2012թ-ին, Լավինի ներկայիս ամուսինը նրան նվիրել էր այս մատանին (14 կարատ)։ ![]() | |
|
Всего комментариев: 0 | |