Главная » 2015 » Октябрь » 13 » Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ում կներկայացնի Իվետա Մուկուչյանը
21:46
Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ում կներկայացնի Իվետա Մուկուչյանը

Այսօր Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Մասնագիտությունը լրագրող» հաղորդման ժամանակ հայտարարվել է «Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը: Եւ այսպես, հաջորդ տարի «Եվրատեսիլում» Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը;

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն հաջորդ տարի կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ի դեպ, սա եվրատեսիլյան պատմության մեջ երկրորդ անգամը կլինի, երբ մրցույթը կանցկացվի «Գլոբ» արենայում: «Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 14-ին: Ի դեպ, «Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) եւ մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, սակայն ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։
Категория: Новости | Просмотров: 6370 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar