01:11 Հայաստանը կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը | |
![]() Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում կներկայացնի 15-ամյա Մոնիկա Ավանեսյանը՝ «Շոկո ֆաբրիկա» երգով: Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին ստացվել է մասնակցության 82 հայտ, որից 12-ը ընտրվել է ազգային նախընտրական փուլում ներկայանալու համար: Հաղթողի անունը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստաքվեարկության արդյունքներով՝ 50/50 հարաբերակցությամբ: * Monika Avanesyan - Choco Fabric * Ժյուրիի կազմում են եղել երգչուհի Սյուզան Մարգարյանը, երաժշտագետ Նաիրա Գյուրջինյանը, երգահան Արա Գևորգյանը, երաժիշտ, գործիքավորող Արա Թորոսյանը: Ժյուրիի որոշմամբ՝ տրվել են նաև խրախուսական մրցանակներ: 2-րդ տեղը գրաված մասնակիցներ Դավիթը և Էռնան հնարավորություն ստացել են մեկնելու Կիև և հայտարարելու Հայաստանի կողմից տրվող միավորները: Իսկ ահա 3-րդ տեղը գրաված Happy day խումբը հնարավորություն ստացել է նկարահանվելու մանկական երաժշտական սերիալում: Ընտրություն կատարելիս հաշվի է առնվել ներկայացված երգերի` մրցույթի խիստ կանոններին ու պահանջներին համապատասխան լինելու հանգամանքը, բովանդակությունը, որակն ու հիթային լինելը: Art Music-ը սրտանց շնորհավորում է Մանիկաին մաղթելով նորանոր հաջողություներ: Երգը բարձր որակով կարող եք բեռնել բացառապես մեր կայքից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |


