21:26 Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվողին որոնում են (ֆոտո) | |
![]() Ոստիկանությունը որոնում է Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին: Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Ի դեպ, Վ.Պերմյակովի «Վկոնտակտե»-ի էջից տեղեկանում ենք, որ նա ամուսնացած չէ: Ըստ այդտեղ զետեղված տեղեկատվության՝ Պերմյակովը այցելել է Չիտայի թիվ 17 դպրոցը, վերջին անգամ սոցիալական ցանցից օգտվել է դեկտեմբերի 26-ին: Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է: | |
|
Всего комментариев: 0 | |