17:32 «Եվրատեսիլ 2014»: Բուքմեյքերների կարծիքը. Արամ MP3-ը հաղթելու է առաջին կիսաեզրափակչում | |
![]() Այսօր մեկնարկում է «Եվրատեսիլ 2014» մրցույթի կիսաեզրափակիչը: Արամ MP3-ը ելույթ է ունենալու առաջին համարի ներքո, Not Alone երգով: Բուքմեյքերական հայտնի William Hill գրասենյակը մրցույթի ֆավորիտ է համարում Արամ MP3-ին: ![]() Մրցույթում հայ մասնակցի հաջողությունը որոշվել է շատ լավ՝ 6.4 գործակցով: Բուքմեյքերներն Արամի համար հաղթանակ են կանխատեսում նաեւ եզրափակչում՝ նրա հաղթանակը գնահատելով 3 գործակցով: ![]() «Եվրատեսիլ» մրցույթի հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողների քվեարկությամբ (50%) եւ ազգային ժյուրիի ձայներով (50%): Քվեարկել հնարավոր է կիսաեզրափակչի վերջին մասնակցի ելույթից հետո, 15 րոպեի ընթացքում: Շոուն կսկսվի Երեւանի ժամանակով 21.50-ին, իրադարձությունների զարգացմանը կարող եք հետեւել Առաջին հանրային հեռուստատեսությամբ: | |
|
Всего комментариев: 0 | |