11:15 «Եվրատեսիլ 2012»-ում հաղթեց Շվեդիան | |
![]() Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց «Եվրատեսիլ 2012» մրցույթը: Եզրափակչում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը: Երկրորդ տեղը զբաղեցրեցին Ռուսաստանը ներկայացնող «Բուրանովյան տատիկները», իսկ երրորդ տեղում է Սերբիան ներկայացնող Ժելկո Յոկսիմովիչը: Այսպիսով «Եվրատեսիլ 2013»-ը կկայանա Շվեդիայում: Տեղեկացնենք, որ Լորենը ազգությամբ արաբ է: Նա երգչուհու կարիերան սկսել է 2004թ. Շվեդիայում մասնակցելով «Idol 2004» մրցույթին՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: 2005-ին «Rob’n’Raz» խմբի հետ միասին թողարկել է դեբյուտային «The Snake» երգը: 2012-ին Լորենը հաղթել է Շվեդիայում մեծ լսարան ունեցող «Melodifestivalen» մրցույթը, ինչի արդյունքում իրավունք է ստացել Շվեդիան ներկայացնել «Եվրատեսիլ 2012»-ում: | |
|
Всего комментариев: 0 | |