Главная » 2014 » Март » 12 » Երգիչ Մհերը նորություններ ունի
19:32
Երգիչ Մհերը նորություններ ունի

 Երգիչ Մհերը՝ Մհեր Մեսրոպյանը, այս տարի մի շարք նորություններ ունի իր երկրպագուների համար: Այս մասին
Աննա Բաբաջանյան -ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պրոդյուսերը՝ Գեորգի Հարությունյանը:  Նրա խոսքով՝ այժմ երգիչն աշխատում է իր նոր ձայնասկավառակի վրա, որում զետեղված են հանդիսատեսին արդեն ծանոթ ուրախ բնույթի երգեր ու ևս երկու նոր երգ: Բայց Մհերի գլխավոր անակնկալները դեռ առջևում են. հաջորդաբար 1-2 ամիս հետո նա կթողարկի երկու նոր տեսահոլովակ, որոնց սցենարների վրա այժմ աշխատանքներ են տարվում: Պրոդյուսերը տեղեկացրեց, որ երգերից մեկը կներկայացվի դուետի տեսքով, այն «Հավատա» երգի իմաստային շարունակությունն է:    

Հեղինակ Աննա Բաբաջանյան
Просмотров: 7320 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar