Главная » 2015 » Январь » 20 » Երգիչ Արսեն Սաֆարյանը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում
23:23
Երգիչ Արսեն Սաֆարյանը նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում

Երգիչ Արսեն Սաֆարյանը շուտով իր հանդիսատեսին կներկայանա նոր՝ դերասանի կարգավիճակում: Այս մասին Life.panorama-ին հայտնեց անձամբ երգիչը. «Տարին սկսել եմ յուրօրինակ գործունեությամբ. նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում: Դեռևս փակագծերն ամբողջովին բացել չեմ կարող, չեմ կարող նշել ոչ թեման, ոչ ռեժիսորին, ոչ դերակատարներին»: Արդյո՞ք սա երգչի առաջին նմանատիպ առաջարկն էր, և ի՞նչն էր գրավիչը, որ նա համաձայնեց նկարահանվել: «Անկեղծ ասած՝ մինչ այս շատ առաջարկներ եմ ունեցել սերիալներից, բայց ինձ հետաքրքիր չի եղել խաղալ այնտեղ: Ֆիլմը, ընդհակառակը, ինձ համար երազանքի պես մի բան է եղել: Այդ աշխարհն ինձ հետաքրքրել է: Այս ֆիլմի թեման ինձ անմիջապես գրավեց, այդ պատճառով էլ համաձայնեցի խաղալ գեղարվեստական ֆիլմում»,-անկեղծացավ նա: Ի դեպ, նա կերպարանավորելու է ֆիլմի առանցքային հինգ կերպարներից մեկին: Պրեմիերան կկայանա մարտի-ապրիլ ամիսներին, բայց թե ո՞ր օրը՝ դեռևս հստակ չէ: Երգիչը, բնականաբար, զբաղվում է նաև իր երաժշտական գործունեությամբ: Խոստացավ, որ այս տարի կունենա նոր երգեր ու գեղեցիկ տեսահոլովակներ: Վերջապես, ավարտին կհասցնի նաև կարաոկե-ակումբի շինարարությունը: «Իմ հանդիսատեսի համար ստեղծագործական բազում նորություններ կունենամ: Այս տարի, անպայման, կլինի իմ ակումբի բացումը: Դեռևս խուսափում եմ ժամկետներ նշել, բայց, կարծում եմ, ամեն ինչ շուտով պարզ կլինի»,-Life.panorama-ի հետ զրույցը եզրափակեց Արսեն Սաֆարյանը:

Հեղինակ ` Նելլի Մարգարյան
Категория: Новости | Просмотров: 6940 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar