Главная » 2014 » Апрель » 17 » Երգչուհի Զառան լողազգեստով լուսանկար է հրապարակել
22:48
Երգչուհի Զառան լողազգեստով լուսանկար է հրապարակել

Ռուսական ճանաչված երգչուհի Զառան հանգստանում է արեւոտ Դոմինիկյան հանրապետությունում: Պարզվում է՝ հանգստավայրում Զառան ուկրաինական ճանաչված երգիչ Պոտապի հետ է (գլխավոր լուսանկար): Instagram-ում արտիստուհին համատեղ լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Ինչ եք կարծում, որտե՞ղ եմ ես»:  Արդյո՞ք այս հանդիպումը պատահական է եղել, թե՞ արտիստներն այնտեղ միասին են մեկնել՝ համատեղ որեւէ նախագծի շրջանակում, հայտնի չէ: Սակայն Զառայի երկրպագուներին ավելի շատ հետաքրքրել է ոչ թե Պոտապի հետ լուսանկարը, այլ այն նկարը, որտեղ երգչուհին կեցվածք է ընդունել լողազգեստով՝ ցուցադրելով կատարյալ կազմվածքը:

Ի դեպ, Զառան Դոմինիկյան հանրապետություն է մեկնել կրտսեր որդու՝ Մաքսիմի տարեդարձից հետո: Ապրիլի 9-ին տղան երկու տարեկան դարձավ: Երգչուհին եւ նրա ամուսինը՝ պետական պաշտոնյա Սերգեյ Իվանովը, նաեւ երեք տարեկան որդի ունեն՝ Դանիիլը:
Категория: Новости | Просмотров: 6900 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar