20:33 Երաժշտությունը հիվանդություններ է բուժում | |
![]() Այն, որ երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգևոր և ֆիզիակական վիճակը հայտնի է եղել դեռևս հին աշխարհի երկրներում: Օրինակ խաղաղ հանգիստ երաժշտությունը հանգստացնում է հոգեկան լարված վիճակը: Մեր թվարկությունից առաջ հույն փիլիսոփաներ Պյութագորասը, Պլատոնը, Արիստոտելը նույնպես ընդգծել են երաժշտության բուժող հատկությանը, նրանք գտնում էին, որ երաժշտությունը հարմոնիա և հավասարակշռություն է հաստատում ամբողջ մոլորակում, այդ թվում նաև մարդու օրգանիզմում: Դեմոկրիտն օրինակ, խորհուրդ էր տալիս մահացու բորբոքումներ ունեցողներին լսել ֆլեյտա, քանզի, ըստ նրա, առանձին գործիքների երաժշտությունն ունի բուժիչ ազդեցություն: Երաժշտության հիմնական բաղադրիչներ հանդիսացող ռիթմը և մեղեդին փոխում են մարդու տրամադրությունը: Կատարվել են տարբեր ուսումնասիրություններ, որոնք հիմնականում հանգում էին այն եզրակացության, որ երաժշտությունը արգելափակում է գլխուղեղի վրա ազդող բացասական էմոցիաները, առաջին հերթին վախը: Արվեստի հետ շփումը բուժիչ ազդեցություն է ունենում հոգեսոմատիկ երևույթների վրա: Մյունխենի համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ կիրառվում է երաժշտաթերապիան, օրինակ մանկական ուղեղային կաթվածների բուժման ժամանակ:Վերջին ժամանակներում բժիշկները բուժման պրոցեդուրայի մեջ ներառում են Բեթհովենի Մոցարտի երաժշտությունների պարտադիր ունկդրում, քանի որ լավ տրամադրությունը, դրական ֆոնը օգնում են ցանկացած հիվանդությունից, այդ թվում նաև ստամոքսի խոցից ձերբազատվելուն: | |
|
Всего комментариев: 0 | |