Главная » 2015 » Январь » 6 » Էմիլ Գալստյան + Մանանա Գեւորգյան = ՍԵՐ :)
00:30
Էմիլ Գալստյան + Մանանա Գեւորգյան = ՍԵՐ :)

“Շանթ” հեռուստաընկերության “Քաղաքում” սերիալում Համբարձումի եւ Նիկայի դերակատարներ Էմիլ Գալստյանն ու Մանանա Գեւորգյանը սիրավեպ են սկսել: Երջանիկ զույգը չի թաքցնում ռոմանտիկ հարաբերությունները եւ Հասմիկ-ի հետ զրույցում հաստատել է այն: “Մանանայի հետ ընկերություն ենք անում շուրջ 2 ամիս: Նրա մաքուր սիրտը, պարզ հոգին, նվիրվածությունն ու այլ արժանիքներ, որ հազվադեպ են մեր օրերում, հենց սկզբից գրավել էին ինձ”,-ասել է դերասանը: Մանանան էլ հետեւյալն է հավելել.“Էմիլի հետ առաջին անգամ ծանոթացել եմ մեկուկես տարի առաջ: Մինչ այդ նրան ճանաչում էի սերիալից: Իրական կյանքում շատ է տարբերվում Համբարձումից: Նա բարդ մարդ է, բայց ինձ համար իր հետ շատ հեշտ է”:  Մեր հարցին, թե արդյոք նախատեսում են 2015 թվականին օրինականացնել իրենց հարաբերությունները, Էմիլ Գալստյանը պատասխանել է.“Իհարկե”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/
Категория: Новости | Просмотров: 6980 | Добавил: ADMINISTRATOR | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ComForm">
avatar