22:26 Բեյոնսեն ակնարկել է երկրորդ հղիության մասին | |
![]() Բեյոնսեն Instagram-ում մի նոր լուսանկար է տեղադրել, որը տեսնելուց հետո երկրպագուները կարծել են, որ նա հղի է։ Այո, Բեյոնսեն եւ Ջեյ Զին գիտեն, թե ինչպես կարելի է գրավել բոլորի ուշադրությունը։ Երգչուհին ամուսնու եւ դստեր հետ հանգստանում է Կամբոջայում։ Աստղային ընտանիքը ոչ միայն հետաքրքրվել է տեղի տեսարժան վայրերով եւ հնագույն տաճարներով, այլեւ որոշել է մի քիչ հանգստանալ լողափին։ Instagram-ում հրապարակված լուսանկարում Բեյոնսեն ամբողջովին ավազի մեջ է։ Երգչուհու ընկերները ավազով ծածկել են նրա մարմինը, բայց ավելի շատ ավազ լցրել են նրա որովայնի հատվածում։ Օգտատերերը սկսել են շնորհավորել Բեյոնսեին, սակայն վերջինս դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել իր հղիության մասին։ | |
|
Всего комментариев: 0 | |