17:36 Այսօր ժպիտի միջազգային օրն է | |
![]() Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ժպիտի միջազգային օրը: Հենց այսօր ստեղծվել է համացանցային հայտնի «ժպտիկի» նախատիպը: 1963 թ. ամերիկացի նկարիչ Հարվի Բելուն ապահովագրական ընկերությունից ստացավ պատվեր` լոգո նկարելու, որը պետք է օգտագործվեր ընկերության այցեքարտերի համար: Կարճ ժամանակ անց նկարիչը ներկայացրեց մի էսքիզ՝ կլոր շրջան, որի վրա պատկերված էին աչքեր, քիթ և ժպտացող բերան: Այդ պատվերի համար նրան վճարվեց 50 դոլար: Հետագայում այս լոգոն դարձավ համացանցային խորհրդանիշների նախատիպը, իսկ մինչ այդ այն շապիկների, դրոշմանիշների, գլխարկների վրա էր: 1999 թվից ժպիտի միջազգային օրը պաշտոնապես նշվում է ամբողջ աշխարհում: Իսկ տոնի գաղափարն առաջարկել էր հենց ինքը` Հարվի Բելուն: | |
|
Всего комментариев: 0 | |